«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

ԱՄՆ Սպիտակ տանը մտավախություն ունեն, որ Թրամփը կգրավի իշխանությունը

ԱՄՆ Սպիտակ տանը մտավախություն ունեն, որ Թրամփը կգրավի իշխանությունը
20.12.2020 | 16:52

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները մտավախություն ունեն, որ նա կչեղարկի ընտրությունների արդյունքները՝ հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին:

Նախագահը շատ ժամանակ է անցկացնում ազգային անվտանգության հարցերով իր նախկին օգնական Մայք Ֆլինի և փաստաբան Սիդնի Փաուելի հետ: Չի կարելի չանհանգստանալ, երբ նախագահը «քաղաքական գործիչներին բանտ ուղարկելու սպառնալիքներ է տեղադրում Twitter-ում և ժամանակ է անցկացնում՝ խոսելով դավադրության խելահեղ տեսաբանների հետ»:

Դիտվել է՝ 2684

Մեկնաբանություններ